Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ ցանկանում է մնալ ակումբում մինչև կարիերայի ավարտը:
«Կյանքում երբեք ինձ այնքան լավ չեմ զգացել, ինչքան Մյունխենում: Սա իմ երկրորդ տունն է: Նման զգացմունքներ ինձ տալիս են տեղացիները, խաղընկերներս, ակումբի աշխատակիցները, երկրպագուները:
Իհարկե ես ցանկանում եմ մնալ այստեղ մինչև կարիերայիս ավարտը: Բայց սա ասում եմ ոչ թե պարզապես ասելու համար, այլ ես իրոք ցանկանում եմ, որ մնամ այստեղ: Ես այստեղ եմ արդեն 6 տարի, ճանաչում եմ բոլորին, ու բոլորն էլ ինձ գիտեն:
Մենք հիմա հիանալի մրցաշրջան ենք անցկացնում, լավ ֆուտբոլ ենք ցուցադրում ու ցանկանում ենք վաստակեն հնարավորինս շատ տիտղոսներ»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Abendzeitung-ը:










































