Բեխտերևի ախտանիշը ողնաշարի հոդերի բորբոքային քրոնիկ հիվանդություն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ առավել հաճախ ախտահարվում են տղամարդիկ: Հիվանդությունը հանդիպում է հազարից երկու հոգու մոտ:
Բեխտերևի ախտանիշով հիվանդանալու դեպքում աստիճանաբար սահմանափակվում է հոդերի շարժունակությունը, իսկ ոսկրային հյուսվածքները սերտաճում են մեկը մյուսին: Դրա հետևանքով ողնաշարը կորցնում է ճկունությունը, վերածվում է մեկ ամբողջական «ոսկրային ձողի»:
Հիվանդության ընթացքում հիմնականում ախտահարվում են միջողնային հոդաճառները, ջլերը, հոդասկավառակների ֆիբրոզ հյուսվածքները:
«Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարը ներկայացնում է Բեխտերևի ախտանիշով հիվանդի ողնաշարի եզակի վիրահատություն:
Հայաստանում ողնաշարը իմպլանտների միջոցով շտկելու եզակի վիրահատությունը կատարում է «Էրեբունի» ԲԿ-ի, ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Գևորգի Մոմջյանը: