Անհայտ անձինք կիրակի օրը և երկուշաբթի գիշերը քանդել և պղծել են Կոսովոյում գտնվող հինգ գերեզմանատների սերբական գերեզմանոցները, տեղական ոստիկանությունը հետաքննություն է կատարում, ասվում է Սերբական ուղղափառ եկեղեցու կայքում:
Մասնավորապես, եկեղեցու տվյալներով՝ կեսգիշերին մոտ Պրիլուժյե գյուղի գերեզմանատանը պայթյուն է տեղի ունեցել. աշխատել է գերեզմաններից մեկի մոտ դրված պայթուցիկ սարքը: Տուժածներ չկան, սակայն վտանգ կա, որ այլ գերեզմանոցներ էլ են ականապատված, նշվում է մամլո հաղորդագրության մեջ:
Միլոշևո ուղղափառ գերեզմանատանը անհայտ անձինք վառել են գերեզմանատան փայտե զանգակատունը՝ ավերելով մի քանի գերեզմաններ: Պրիզրենե գերեզմանատանը սերբական 50 գերեզմաններ են պղծվել:
Բացի դրանից՝ մի խումբ ալբանացիներ հունվարի 20-ին փորձել են հարձակվել մենաստաններից մեկի վրա, որտեղ այս պահին չորս ծեր կանայք են բնակվում: Սակայն նրանց օգնության են հասել Կոսովոյի ոստիկանության աշխատակիցները:
Ուղղափառ եկեղեցու կարծիքով՝ այս ալիքը շատ է նման 2004թ-ին Կոսովոյի ալբանացիների կողմից կազմակերպած ավերիչ գործողություններին, որոնք ուղղված էին սերբական գերեզմանատների և ուղղափառ սրբությունների դեմ:







































