Եվրոգոտում իրադրության կայունացման հետ կապված՝ Եվրոպայի զարգացող երկրների համար սպառնալիքները նվազում են, սակայն դեռ վաղ է լավատեսական կանխատեսումների համար: Այս մասին ասվում է Եվրոպական վերակառուցման և զարգաման բանկի (ԵՎԶԲ) դիտարկման մեջ:
Բանկի փորձագետները 2012թ-ի տնտեսական աճի կտրուկ նվազեցումից հետո, 2013թ-ին կանխատեսում են տնտեսության չափավոր աճ, տեղեկացնում է “Финмаркет”-ը:
ԵՎԶԲ-ն նվազեցրել է ՀՆԱ-ի աճը Կենտրոնական, Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում և Կովկասում: Կենտրոնական Եվրոպայի և Բալթիկայի տնտեսությունները, բանկի գնահատականների համաձայն, 2013թ-ին կաճեն 1,2%-ով, այն դեպքում, երբ 2012թ-ի համար 1,7% աճ էր կանխատեսվել: 2013թ-ի համար անցած տարվա հոկտեմբերի համեմատ Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների ՀՆԱ-ի աճը նվազել է 1,5%-ով:
Արևելյան Եվրոպայի և Կովկասի տնտեսությունը, կանխատեսումների համաձայն, կաճի 2,1%-ով՝ նախկինում կանխատեսված 2,8%-ի փոխարեն:












































