Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը դասախոսությամբ հանդես գալով Մոսկվայում ամերիկյան մշակույթի կենտրոնում՝ հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը հաջորդ 4 տարիների ընթացքում շարունակելու է ՌԴ-ի հետ սկսած դրական «վերաբեռնումը»:
Նա նշել է, որ անվտանգության և տնտեսության ոլորտներում երկու երկրները բավական դրական արդյունքների են հասել՝ հավելելով նաև, որ նոր վարչակազմն, ամենայն հավանականությամբ, Օբամայի կառավարման առաջին ժամանակաշրջանում սկսված դրական միտումները կշարունակի։
Դեսպանը նաև նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում նոր խնդիրներ են առաջ եկել, հատկապես անցյալ տարվա վերջին ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաներին որդեգրելու ՌԴ-ի սահմանած արգելքի հետ կապված: Մաքֆոլն ընդգծել է, որ սխալ է քաղաքականությունը կապել երեխաների ապագայի հետ:








































