Իսպանական AS-ը փոխանցում է Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի՝ Կակայի՝ «Միլան» հնարավոր տեղափոխության մասին մեկնաբանությունը:
«Որպես «Միլան»-ի երկրպագու՝ երազում եմ Կակայի վերադարձի մասին: Նա միայն մեծ ֆուտբոլիստ չէ, այլև հրաշալի անձնավորություն, որ վաղուց է իր ուրույն տեղն զբաղեցրել մեր սրտերում»,- ասել է Բեռլուսկոնին:








































