Պատմության մեջ առաջին անգամ Բելգրադն ու Պրիշտինան երկկողմ բանակցություններ կվարեն: Սերբիայի և Կոսովոյի նախագահների հանդիպումը ծրագրված է ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին:
Սերբիայի նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ նախագահը պատրաստ է հանդիպել Կոսովոյի առաջնորդի հետ, ինչի մասին նախկինում բազմիցս ասել էր: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, այն տեղեկատվությունը, ըստ որի արդեն նշանակված է բանակցությունների օրը, սերբական իշխանությունները ոչ հաստատել և ոչ էլ հերքել են:
Սերբիայից իր անկախությունը Կոսովոն հռչակեց 2008 թ.: Պետությունը ձեռք բերեց հանրապետության կարգավիճակ` վերահսկվող անկախությամբ, իսկ հսկողությունը սկսեց իրականացնել միջազգային հանրությունը: 2012 թ. Կոսովոյի հարցով Միջազգային ղեկավարող խմբի 25 անդամ երկրներ հայտարարեցին այդ երկրի անկախության համար միջազգային հսկողության դադարեցման մասին:






































