«Վալենսիա»-ի դեմ խաղից հետո «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը կիսվել է տպավորություններով:
«Թիմը շատ լավ խաղաց: Առաջին խաղակեսը գրավիչ էր: Մենք գոհ ենք կատարած աշխատանքից ու հաղթանակից: Մենք միշտ փորձում ենք մեր լավագույն խաղը ցուցադրել, բայց երբեմն ամեն ինչ չէ, որ ընթանում է մեր ուզածի պես:
Լա լիգայի ճակատագիրը դեռ որոշված չէ, ու մենք ամեն ինչ կանենք, որ չեմպիոնության համար պայքարը վերածնվի: Իսկ հիմա ժամանակն է մտածել գավաթային խաղի մասին, քանի որ մեր նպատակն է մյուս փուլ դուրս գակը:
Պետք է առաջ շարժվել ու ուշադրություն չդարձնել մրցավարության վրա: Հանդերձարանում հիանալի մթնոլորտ է, չկա ոչ մի սկանդալ, ամեն ինչ ԶԼՄ-ների հորինածն է»,- ասել է Վարանը:







































