Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանում մեծ անհամբերությամբ սպասում են չինացի ներդրողներին: Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության նախարարությունը:
Նշվում է, որ չինական ներդրողները շահագրգռված են Վրաստանի էներգետիկ, գյուղատնտեսական (գինեգործության), դեղագիտական, տրանսպորտային ու հաղորդակցային ոլորտներում խոշոր նախագծերի իրականացման մեջ:
Արդեն պլանավորված է Վրաստանում կառուցել էլեկտրասարքավորումների ու բժշկական գույքի արտադրության գործարան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վրաստանից դեպի Չինաստան չարտերային թռիչքների կազմակերպման շուրջ:
Ակնկալվում է, որ չինացի գործարարներն արդեն այս ամիս կայցելեն Թբիլիսի:
Հիշեցնենք, որ Չինաստանի կառավարությունը հաստատել է տնտեսության զարգացման նոր հնգամյա պլանը, որով նախատեսվում է երկրի տնտեսության զարգացմանը հատկացնել 500 միլիարդ ամերիկյան դոլար, ինչպես նաև գրեթե այդչափ գումար ներդնել արտասահմանում (հիմնականում աֆրիկյան երկրներում):