Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Հարկային խառնաշփոթ կամ հակաPR՝ նախագահական ընտրություններից առաջ

Մինչ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի մեկնարկը տնտեսվարողները 2009թ. կեսերից հնարավորություն ստացան հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության հավաստագրի համար վճարելով 15 հազար դրամ, որը միանվագ էր: Սակայն կառավարության ներկայացուցիչները, հավանաբար հասկանալով իրենց սխալը, սահմանեցին սպասարկման վճար՝ տարեկան 5000 դրամ, անցած տարի այն դարձնելով 3000 դրամ:

2013թ. հունվարի 1-ից, երբ սկսեց գործել Եկամտային հարկը և էլեկտրոնային հաշվետվությունները պարտադիր դարձան բոլոր տնտեսվարողների համար, էլեկտրոնային ստորագրություն ունեցողներն իրենք ևս պարտավոր են ձեռք բերել նույնականացման քարտ, թեև որևէ օրենքով դա սահմանված չէ և պետք է կամավոր լինի:

«ԷԿԵՆԳ» ընկերության տնօրեն Արթուր Ղուլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը տնտեսվարողները կարող են օգտագործել էլ.ստորագրությունները, իսկ դրանից հետո պետք է նույնականացման քարտ ձեռք բերեն: Մինչ այս, ընդհանուր մոտ 10 հազար էլ.ստորագրություն ունեցող կար: Ղուլյանի խոսքով՝ նրանք անվճար կփոխվեն նոր համակարգ և կվճարեն միայն սպասարկման գումարը:

Մինչդեռ «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ իրավական առումով ոչ մի հիմք չկա նույնականացման քարտ պարտադրել զուտ էլ.ստորագրության կիրառման համար և, ինչպես գրված է պայմանագրում, էլեկտրոնային ստորագրություն ունեցողները կարող են վճարել և երկարացնել դրա ժամկետը: Առավել ևս, որ նույնականացման քարտը ներկայում, բացի էլեկտրոնային ստորագրությունից, որևէ այլ նպատակի չի ծառայում: Ընդ որում՝ նույնականացման մեկ քարտի համար քաղաքացին պետք է վճարի շուրջ 3000 դրամ, ևս 3000 դրամ վճարում է սպասարկման համար:

Իրավիճակը պարզելու և լուծում գտնելու համար ՀԿ-ն դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ շեշտելով, որ էլ.ստորագրությունները նույնականացման քարտերի միջոցով իրականացնելու պահանջը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին, իսկ նման պահանջ առաջադրող համապատասխան անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել օրինազանցության համար, և խնդրել է ՄԻՊ-ի միջնորդությունը:

Անցած տարի դեկտեմբերից ոստիկանության անձնագրային բաժանմունքներում սկսեցին հերթեր գոյանալ. խնդիրներ կային համակարգի աշխատանքի, տնտեսվարողների դիմումներն ընդունելու, այնուհետև նույնականացման քարտերը տպելու հետ կապված: Տնտեսվարողները իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 20-ը, սակայն մինչև հիմա ոստիկանությունում հերթերը կուտակված են, և խնդիրը լուծված չէ: Մեզ հետ զրույցում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հայտնեց, որ ներկայում ավելացրել են աշխատատեղերը և մեծացրել թողունակությունը. եթե նախկինում օրական մինչև 2000 դիմում էին ստանում, բայց թողարկում մոտ 700 քարտ, ապա հիմա օրական 1000-1300 քարտ են առաքում: Քոչարյանի կարծիքով՝ առաջիկա մոտ 2 շաբաթվա ընթացքում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը կավարտեն: Ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է, որ այս ձգձգումները խանգարեն տնտեսվարողներին սահմանված ժամկետում ՊԵԿ ներկայացնել հաշվետվությունները, Քոչարյանը հավաստիացրեց. «Եթե մեր մեղքով տնտեսվարողները ուշ ստանան քարտերը, չհասցնեն հաշվետվությունները ներկայացնել, մենք ստացական կտրամադրենք, որը վարույթ իրականացնող մարմնին կներկայացնեն, և տուգանքները կբացառվեն»:

Բայց նույնականացման քարտ ստանալը դեռ հարցի լուծում չէ: Այն օգտագործելու համար հարկավոր են հատուկ սարքավորումներ, որոնցից ոչ մեկն առայժմ չունի: Դրանք տնտեսվարողներին տրամադրելու պարտականությունը կառավարության որոշմամբ դրվել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ) վրա: Առաջին խմբաքանակով մոտ 20 հազար սարքերը ներկրել է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Դրանք առաջնահերթ պետք է բաժանվեն պետական հատվածին, անվճար տրվեն մասնավոր հատվածի որոշ խմբերի (օրինակ՝ ԿՀԻԿ-ի սեմինարներին մասնակցած տնտեսվարողներին), իսկ մյուսները ստիպված կլինեն վճարել 3500 դրամ:

Տնտեսվարողները պետք է արդեն օգտվողի անվան գրանցման պահանջ ներկայացնեն ՊԵԿ, բայց սարք չկա, որ գրանցեն: Սա մեծ խնդիրներ է խոստանում հատկապես այն կազմակերպություններին, որոնք մեծ թվով աշխատողներ ունեն և պետք է հասցնեն նրանց մասին տեղեկատվությունը լրացնել էլեկտրոնային համակարգում:

Մեկ այլ խնդիր էլ կա. հարկային մարմնի կողմից գրանցման հայտի էլեկտրոնային ձևը արդեն տեղակայված է էլեկտրոնային հաշվետվության համակարգում, բայց հարկ վճարողներն ահազանգում են, որ չեն կարողանում լրացնել գրանցման հայտերը, համակարգը չի աշխատում:

Հիշեցնենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2010 թվականին: Այսինքն՝ ավելի քան 2 տարի ժամանակ էր հատկացված համապատասխան մարմիններին ապահովելու համար օրենքի պատշաճ կիրառությունը: Ստացվում է, որ ավելի հեշտ է օրենք ընդունելը, քան պետական մարմինների կողմից երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված պահանջների կատարումը ապահովելը:

Եվ այս խառնաշփոթ իրավիճակը ստեղծվել է նախագահական ընտրությունների նախաշեմին: Ինչ խոսք, շատ լավ PR է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում