Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հիմնական մասն իրականացվում է ռուսական և ֆրանսիական ընկերությունների կողմից: 2010թ. ընթացքում ՀՀ-ում մոտ 483 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներից 195 մլն ԱՄՆ դոլարը (40.4%-ը) բաժին է ընկնում Ռուսաստանին, 147 մլն դրամը` Ֆրանսիային (30.4%):
Սա, բնականաբար, պայմանավորված է ՀՀ-ում ռուսական ընկերությունների առատությամբ («ՀայՌուսգազարդ», հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ և այլն), ինչպես նաև Orange ընկերության գործունեությամբ: Երրորդ տեղում Արգենտինան է` մոտ 30 մլն ԱՄՆ դոլարով (6.2%), ինչն էլ պայմանավորված է նրանով, որ «Զվարթնոց» օդանավակայանը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: