Wednesday, 22 03 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա

Ինչպես սնվել, մատուցել ուտելիքը ամանորյա սեղանին և խուսափել թունավորումներից. սննդաբանի խորհուրդը

«Մի դիմավորեք Ամանորը քաղցած, սնվեք դանդաղ, հաճույք ստացեք սնունդից, ունեցեք չափի զգացողություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի քանի խորհուրդ տվեց Հայաստանի Դիետոլոգների ասոցիացիայի ղեկավար, սննդաբան Գայանե Ղազարյանը՝ ներկայացնելով այս օրերին ճիշտ սնվելու առանձնահատկությունները:

Նա նկատեց, որ վերջին տարիներին մարդիկ հասկացել են՝ կարևորը ոչ թե ճոխ սեղաններն են, այլ լավ տրամադրությունն է, ուստի սխալ կլինի այս տոն օրերին ինչ-որ խորհուրդներ տալ, արգելել այս կամ այն սնունդը: «Ես խորհուրդ եմ տալիս ազգաբնակչությանը, որպեսզի չկորցնի չափի զգացումը, սնվի միայն թարմ սննդամթերքով ու ուտեստներով և խմի միայն որակյալ խմիչք՝ խրոնիկ հիվանդությունների սրացումից զերծ մնալու համար»,- ասաց նա:

Գայանե Ղազարյանը խորհուրդ տվեց քաղցած չդիմավորել Ամանորը, սեղանից օգտվելիս շատ օգտագործել կանաչեղեն ու բանջարեղեն, ուտել շատ դանդաղ, որպեսզի հնարավոր լինի հաճույք ստանալ կերակրատեսակից: «Որպեսզի որոշեք չափաբաժինը, առաջարկում եմ օգտագործել ափսեի մեթոդը, մտովի ափսեն չորս-հինգ մասի բաժանեք և այդպես դասավորեք սնունդը ափսեում»,- ասաց սննդաբանը՝ շարունակելով, որ ստամոքսը դրանից չի ծանրաբեռնվի:

Գայանե Ղազարյանը նաև խորհուրդ տվեց քաղցր ըմպելիքներ օգտագործելիս ավելացնել ջուր՝ այդպիսով նվազեցնելով դրա կալորիականությունը: «Այս մեթոդը կօգնի արագ լցնել ստամոքսը և չի չարաշահի ստամոքսը»,- ասաց նա: Սննդաբանն ասաց, որ խորհուրդ չի տրվում մեկ օրվա ընթացքում օգտագործել տարբեր ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ: Նրա դիտարկումներով՝ պետք է օրն ավարտել այն խմիչքով, ինչով սկսվել է:

Նա նաև խորհուրդ տվեց ամանորյա սեղանին մատուցել միայն թարմ ուտելիք, որի համար պետք չէ սնունդը պաշարել, այն պետք է պատրաստել առավելագույնը երկու օր սեղանին մատուցելու հաշվարկով և ոչ ավելի, քանի որ այդ դեպքում այն արդեն վտանգավոր է:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում