Գերմանական ընկերությունն արտադրել է մթության մեջ լուսավորվող հեծանիվ, որն առավել անվտանգ է ավտոճանապարհներին երթևեկելու համար։
Հեծանիվի «կմախքն» ու սկավառակները պատված են ֆոտոալյումինային ներկով, որն օրվա ընթացքում կլանում է լույսը և մթության մեջ այն անդրադարձնում: Այդ պատճառով ցերեկվա ժամերին հեծանիվը հարկավոր է տեղակայել լավ լուսավորված վայրում և երեկոյան դրանով երկարատև ճամփորդություն չնախատեսել, քանի որ ժամանակի ընթացքում լուսավորության արդյունավետությունը նվազում է:
Այս հեծանիվներն արժեն 400 դոլար:













































