Սկանդալային հանրաճանաչություն վայելող ամերիկացի սեքս-զբոսաշրջիկ Ռուշ Բ.-ն երեք ամիս է անցկացրել ուկրաինական Խարկով քաղաքում, որպեսզի պարզի, թե ինչպես կարելի է գայթակղել տեղի աղջիկներին, և արդյոք նրանք արժանի են այդ ջանքերին: 33-ամյա ամերիկացին բարձր է գնահատել ուկրաինացի աղջիկներին և նշել է, որ նրանց հասանելի են դարձնում ազգականների ջանքերը: Ռուշի կարծիքով՝ նրանք աղջիկներին ներշնչում են, որ 25 տարեկանից հետո արժանի ամուսին չեն կարող գտնել: Այնպես որ ուկրաինացիներն ամեն ինչ անում են արտասահմանյան զբոսաշրջիկներին գրավելու համար, գրում է «Украинская Правда»-ն:
Ամերիկացին «Քնել ուկրաինուհու հետ» վերնագրով գիրք է գրել, որտեղ պատմում է, որ ուկրաինուհիները, որպես անձնավորություն, զարգացած չեն և չեն ձգտում կատարելագործել իրենց ներքին աշխարհը, դրա փոխարեն նրանք շատ ժամանակ են տրամադրում արտաքին տեսքին:
Սեքս-զբոսաշրջիկը բացատրել է, թե զբոսաշրջիկը որ ուկրաինուհու հետ կարող է անվճար սեքս ունենալ. 25 տարեկանից բարձր ուկրաինուհիները իրենց չեն գնահատում, թանկարժեք ռեստորաներ չեն պահանջում, նրանց մեկ բաժակ սուրճն ու պարերն էլ են բավարար:
Իսկ ահա Լատվիան, ամերիկացու կարծիքով, սեքս-զբոսաշրջության համար աշխարհում ամենավատ երկրների ցանկում Դանիայից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում:












































