Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Վթարի է ենթարկվել «Եղբայրներ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից «Ռաֆոն» (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Վարդանանց փողոցում Հանրապետության 62 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. 21-ամյա Սարգիս Անտոնյանի վարած «BMW» մակնիշի 17 DP 007 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ստեփան Համբարյանի վարած «Seat» 17 VV 171 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած «ВՍD» մակնիշի Լ 32 06 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով Ստեփան Համբարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Համբարյանը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եղբայրներ» սերիալի գլխավոր դերակատարներից «Ռաֆոն» է, ում կյանքին և առողջությանը, այս պահի տվյալներով, վտանգ չի սպառնում:

Ըստ նախնական տվյալների, վթարի մեղավորը «BMW»-ի վարորդ Ս. Անտոնյանն է, ով աշխատում է «ՍԻԼ Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: Նա ավտոմեքենայով սկզբից բախվել է տաքսուն, իսկ հետո՝ Ս. Համբարյանի ավտոմեքենային, իսկ Ս. Համբարյանի ավտոմեքենան էլ բախվել է մայթեզրին կայանված «Lexus» մակնիշի 31 ՕՏ 177 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ավագ քննիչի հանձնարարականով, բացի «Lexus» մակնիշի ավտոմեքենայից, 3 ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում