Daily Mail-ի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպ Ռեյնայի իրավունքները:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Վիկտոր Վալդեսը հայտարարեց, որ չի պատրաստվում երկարաձգել ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2014 թվականին: Չնայած այն հանգամանքին, որ Վալդեսը խաղադաշտ դուրս կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, «Բարսելոնա»-ն հունիսին ցանկանում է համալրել իր թիմի կազմը:
Հավելենք, որ Պեպ Ռեյնան հանդիսանում է կատալոնական ակումբի սան:








































