Այսօր՝ հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Շիրակ»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում անցկացրեց Կապանի «Գանձասար»-ի հետ:
Ինչպես տեղեկացնում է Գյումրու ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, «Շիրակ»-ին հաջողվել է երկու անպատասխան գնդակ ուղարկել կապանցիների դարպասն ու առավելության հասնել ընկերական խաղում:
Գոլերը՝ Անդրանիկ Բարիկյան, Կարեն Ալեքսանյան:
Լուսանկարը՝ «Շիրակ»-ի ֆեյսբուքյան էջի:






































