Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ

Ուրմիա լճի ցամաքելն Իրանին ավազի և աղի փոթորիկներով է սպառնում. փորձագետ

Եթե Ուրմիա լիճը ցամաքի, Իրանի տարածքի մեկ քառորդ մասում ավազի և աղի փոթորիկներ կբարձրանան, ասել է Իրանի օվկիանոսագիտության ազգային ինստիտուտի նախագահ Վահիդ Չեգինին: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում անելով IRNAգործակալությանը:

Նրա խոսքով՝ Ուրմիայի ցամաքելով Մազանդարա, Գիլան, Զենջան, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Արդեբիլ, Թեհրան, Գազվին և այլ նահանգներում էկոլոգիական աղետ կլինի:

Ուրմիայի ցամաքելու հարցում մեծ դեր ունի երաշտը, նշել է Չեգինին:

«Ներկայումս Իրանի էկոլոգիայի և էներգետիկայի նախարարություններում, ծայրամասային մարզերի գործադիր մարմիններում այս վտանգի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ են տարվում»,- ասել է Չեգինին:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ուրմիա լճի ջրային մակերեսի 70 տոկոսն արդեն ցամաքել է: ներկայումս ջրի յուրաքանչյուր լիտրում 400 գրամ աղ կա:

Ուրմիա լճի տարածքը մոտ 6000 քառակուսի կիլոմետր է: Շրջակա միջավայրի հարցերով մասնագետները նշում են, որ լիճը փրկելու համար Իրանի կառավարության ձեռնարկած միջոցառումները բավարար չեն:

Ավելի վաղ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության գլխավոր տնօրեն Հասան Աբաս Նեջադը հայտարարել էր, որ լիճը փրկելու համար տարեկան 3.1 մլրդ խմ ջուր է անհրաժեշտ: Լճի յուրաքանչյուր լիտրում կա 330 գրամ աղ՝ նախկինի 160-170 գրամի փոխարեն:

2010-ին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ու կառավարության անդամների Թավրիզ այցի ժամանակ հաստատվել է Արազ գետից Ուրմիա լիճ 600 մլն խորանարդ մետր ջուր տեղափոխելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսված է հատկացնել 1.2 մլրդ դոլար:

2011-ի սեպտեմբերին Իրանի կառավարությունը 900 մլն դոլար է հատկացրել լճի
ցամաքումը կանխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում