«Օսկարի» հաղորդավար Նիլ Պատրիկ Հարիսը սուրբծննդյան նվերի այլընտրանք է առաջարկել նրանց համար, ովքեր ուշացել են և իրենց հարազատների համար նվերներ չեն գնել, գրում է Gazeta.ru-ն:
«Այնպիսի նվեր արեք, որն անհնար է մոռանալ: Ավանդական նվերների փոխարեն, ասեք, թող նայեն, թե ինչպես եմ ես վարում «Օսկարը»,- ասում է դերասանը կարճ տոնական տեսանյութում:
«Օսկարի» մրցանականաբաշխության արարողությունը տեղի կունենա 2015 թ. փետրվարի 22-ին:
Նիլ Պատրիկ Հարիսը «Ոսկե գլոբուսի», «Թոնիի» և «Էմմիի» մրցանակակիր է: Նա խաղացել է «Ինչպես ես հանդիպեցի մեր մորը», «Անհետացածը» ֆիլմերում, ինչպես նաև շատ է աշխատում մուլտֆիլմերի հնչունավորման վրա:









































