Եվրոպական երկրներում իսլամաֆոբիան կնվազի, եթե ԵՄ-ն կարողանա հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները: Ria Novosti-ի հաղորդմանբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզքըրը:
Անցած երկուշաբթի ավելի քան 17 000 մարդ դուրս է եկել Դրեզդենի փողոցներ՝ հակաիսլամական ցույցին մասնակցելու: Այդ ակցիան եցել է թվով տասներորդը և ռեկորդային՝ մասնակիցների թվով: Ակցիան անցկացրել է Pediga աջ շարժումը «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման» կարգախոսով: Շարժման ներկայացուցիչները դժգոհ են եվրոպական երկրներում մուսուլմանների մեծ թվից և հանդես են գալիս հօգուտ իմիգրացիոն օրենսդրության խստացման:
«ԵՄ երկրներն առավել շատ են տուժել համաշխարհային տնտեսական ճգնաժամից: Որոշ քաղաքական կուսակցություններ եվրոպական երկրներում ճգնաժամի շրջանում իսլամաֆոբիան, ազգայնականությունը և ռասիզմն օգտագործում են հօգուտ իրենց քաղաքական շահերի, և այդ գաղափարները տարածում են գտել շատ երկրներում, ներառյալ՝ Գերմանիան: Ճգնաժամի հաղթահարման հետ իսլամաֆոբիան կնվազի»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Բոզքըրը:











































