ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրություններում Պլատինին միակ թեկնածուն կլինի: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Քվեարկությունը կկայանա 2015 թվականի մարտի 24-ին Վիենում կայանալիք համաժողովի ժամանակ: Եթե ֆրանսիացին հաղթի, ապա երրորդ անգամ կընտրվի ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք` Պլատինին գլխավորել է կազմակերպությունը 2007 թվականին` այն ժամանակ շրջանցելով Լենարտ Յոհանսոնին: Երկրորդ անգամ վերընտրվել է 2011 թվականի մարտի 22-ին:






































