Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը: Այսօր A մրցաշարում տեղի ունեցավ 6-րդ տուրը:
Ավելի վաղ հաղորդել ենք, որ A խմբում իր պարտիան է ավարտել Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այսօր նրա մրցակիցն էր Պետր Լեկոն: Մեր շախմատիստին հաջողվել է սպիտակ խաղաքարերով առավելության հասնել Լեկոյի նկատմամբ:
6-րդ տուրի մնացած պարտիաներն ավարտվեցին այսպես.
Կարլսեն – Սոկոլով – 1:0
Կարուանա – Կարյակին – 0.5:0.5
Գիրի – Հոու – 0:1
Հարիկրիշնա – Անանդ – 0.5:0.5
Նակամուրա – Լ´Ամի – 0.5:0.5
Վան Վիլի – Վանգ – 1:0
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի.
Կարլսեն – 4.5
Կարյակին – 4
Անանդ – 4
Հարիկրիշնա – 3.5
Նակամուրա – 3.5
Արոնյան – 3.5
Վանգ Հաո – 3
Լեկո – 3
Վան Վիլի – 3
Կարուանա – 2.5








































