Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը: Այսօր A, B և C մրցաշարերում կայանում է 6-րդ տուրը:
B մրցաշարում իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը: Բարեբախտաբար, նրան հաջողվեց առավելության հասնել Սիպկե Էրնսթի նկատմամբ:
Նշենք, որ մեր շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 36-րդ քայլին:
Վեց տուրից հետո Մովսիսյանի ակտիվում 4 միավոր կա:








































