Միջազգային ջրերում իր ներկայության ընդլայնման նպատակով Իրանը ծրագրում է ոչ մեծ ռազմածովային նավատորմ ուղարկել Միջերկրական ծով: Նոր ուժերի տեղակայումը կլինի Իրանի երրորդ առաքելությունը 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։ 2011 և 2012 թվականներին իրանական ռազմանավեր են տեղակայվել սիրիական նավահանգիստներում: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«Եռամսյա առաքելության ընթացքում նավատորմը կանցնի Հնդկական օվկիանոսով, Ադենի ծոցով, Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով, այնուհետև կմտնի Միջերկրական ծով»,– ասել է նավատորմի հրամանատար, անդրծովակալ Հաբիբոլա Սայաին: Նրա խոսքերով՝ իրանական ուժի ցուցադրման առաքելությամբ նավատորմն ուղևորությունը կսկսի արդեն առաջիկա օրերին: Դեռևս հայտնի չէ, արդյոք՞ այն կայցելի Սիրիայի նավահանգիստներ:












































