Հնդկաստանի հյուսիսն իր գերակայության տակ առած աննախադեպ ցուրտ եղանակը վերջին մի քանի օրերին առնվազն 92 մարդու կյանք է խլել: Նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Զոհերի առավել մեծ թիվ է գրանցվել Ուտար-Պրադեշ նահանգում, որը հյուսիսում ամենախիտ բնակեցված և տնտեսապես հետամնաց նահանգներից մեկն է: Սովորաբար այս շրջանում ջերմաստիճանը չի իջնում է 4 աստիճանից, սակայն անցած գիշեր այն ընկել է՝ հասնելով ռեկորդային՝ 1.8 աստիճանի:
Նահանգի իշխանություններն արդեն մոտ 170 հազար դոլար են տրամադրել ժամանակավոր կացարանների կազմակերպման, անօթևաններին ծածկոցներով ապահովելու համար:
Էքստրեմալ ցրտերի հետ միասին երկրի հյուսիսում նաև խիտ մառախուղ է: Այն արդեն հանգեցրել է ավելի քան 150 չվերթների հետաձգման: Խաթարված է նաև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը:












































