ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Արմեն Ռուստամյանն առանձնահատուկ է պատրաստվում ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ ԵԽԽՎ-ում են լինելու Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար, ԵԽԽՎ Նախարարների խորհրդի ղեկավար Դավութօղլուն, և դաշնակցական գործիչը պատրաստվում է հարց ուղղել Էրդողանին: Թե ի՞նչ հարց է տալու՝ պարոն Ռուստամյանը գերադասեց գաղտնի պահել: «Չեմ ասի, թող գաղտնիք մնա, որ չհասցնի հարցիս պատասխանին պատրաստվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:









































