Չորեքշաբթի Բաթումի նավահանգստից 30 տարում առաջին անգամ նավարկության դուրս կգա առաջին զբոսաշրջային նավը՝ IZABELA-I-ը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Նավի կոնֆերանսների դահլիճում կայացել է նոր տուրփաթեթի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն, Գերագույն խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեն, Բաթումի քաղաքապետ Գեորգի Երմակովն ու կառավարության այլ անդամներ:
«Այսօր կարևոր օր է մեր ժողովրդի համար: Հայտնի է, որ զբոսաշրջությունը մեր տարածաշրջանի համար ամենաառաջնահերթ ոլորտն է: Առավել ևս՝ ծովային զբոսաշրջությունը: Շատ եմ ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանի բնակիչները նույնպես կարողանան սկսել ծովային ճանապարհորդություն մեր քաղաքի նավահանգստից»,- ասել է Արչիլ Խաբաձեն:
Նա վստահություն է հայտնել, որ այդպիսով կիրականանա Բաթումի բնակիչների և ընդհանրապես Վրաստանի քաղաքացիների վաղեմի երազանքը: