The Sun-ի տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը համաձայնեցրել է ակումբի հետ նոր պայմանագրի պայմանները:
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը 5 տարի ժամկետով է: Ուոլքոթի շաբաթական աշխատավարձը կկազմի 100 հազար ֆունտ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն «Արսենալ»-ի կազմում 17 խաղ է անցկացրել, 8 գոլ հեղինակել և 6 արդյունավետ փոխանցում կատարել:





































