Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Իտալիայի սուպերգավաթի խաղարկությունում «Նապոլի»-ից կրած պարտությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: Ավելացված ժամանակում թիմերը ևս մեկական գոլով էին փոխանակվել, իսկ 11մ հարվածաշարում «Նապոլի»-ն հաղթել էր 6:5 հաշվով:
«Կարող ես պարտվել ցանկացած խաղում: Ցավոք, դա տեղի ունեցավ Իտալիայի սուպերգավաթի խաղարկությունում: Հիասթափված ենք:
«Նապոլի»-ի խաղացողները հարգանքի են արժանի, քանի որ հանդիպման ժամանակ երկու անգամ կարողացան խփել պատասխան գոլը»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Rai Sport-ը:







































