Գրող Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերին նվիրված գրքերի Pottermore.com կայքում խոստովանել է, որ իրեն նյարդայնացնում են իր մի գրքի հակահերոսներից մեկի՝ Դրակո Մալֆոյի երկրպագուները:
Ռոուլինգի խոսքով՝ աղջիկները հակված են ռոմանտիկացնել Հարրի Փոթերի դպրոցական թշնամուն, և ինքը ստիպված է իրեն «պահել չափի մեջ», երբ տեսնում է, թե որքան դեռատի ընթերցողներ են սիրահարվում կոպիտ, չար Դրակոյին:
«Դրակոն ցուցադրում է կրնկակի բարոյականություն, ու ինձ հաճախ նյարդայնացրել է հենց այդ կերպարի հայտնիությունը»,- գրել է Ռոուլինգը:
Նրա կարծիքով՝ դրանում մեծ է Թոմ Ֆելթոնի դերը, որը «հիանալի» է մարմնավորել Դրակոյին գրքի էկրանավորման մեջ:











































