«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են հետաքրքրված լինել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով: Այդ մասին հայտնում է AS-ը:
«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ակումբի ղեկավարներին խնդրել է ջանքեր գործադրել` ուելսցի ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերելու համար, ինչի համար պատրաստ են 153 մլն եվրո առաջարկել:
Սակայն ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` իսպանական գրանդը չի պատրաստվում հրաժարվել թիմի առաջատարներից մեկի ծառայություններից: Բեյլի տրանսֆերի արժեքը հասել է 1 մլրդ եվրոյի: Ֆուտբոլիստը նույնպես չի ցանկանում հեռանալ «արքայական ակումբ»-ից:







































