Football Italia-ի տեղեկությունների համաձայն` «Ինտեր»-ի հարձակվողներ Անտոնիո Կասանոյի և Դիեգո Միլիտոյի մասնակցությունն «Ռոմա»-ի դեմ առաջիկա խաղում հարցական է:
Հիշեցնենք, որ Կասանոն ազդրի վնասվածք էր ստացել «Բոլոնիա»-ի դեմ խաղում: Միլիտոն ծնկի հետ կապված խնդիրներ ունի:
Հավանական է, որ «Ինտեր»-ի հարձակման գծում հանդես կգան Ռոդրիգո Պալասիոն և Տոմազո Անդրեան կամ Մարկո Լիվայան: Ավարտվել են նաև պաշտպան Անդրեա Ռանոկյայի և Ժուան Ժեզուսի որակազրկման ժամկետները: Շարունակում է վնասվածքից ապաքինվել Վալտեր Սանուելը:






































