ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ ակումբը չի զգում պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուի ծառայությունների կարիքը:
«Կարո՞ղ են արդյոք Իբրահիմովիչն ու Ռոնալդուն միասին խաղալ: Այո, ցանկացած բարձրակարգ ֆուտբոլիստներ կարող են ընդհանուր լեզու գտնել խաղադաշտում: Զլատանի նման ֆուտբոլիստի հետ աշխատելն ամենևին բարդ չէ: Քրիշտիանուն նույնպես ֆանտաստիկ հնարավորույթունների տեր ֆուտբոլիստ է, սակայն ներկայումս մենք նրա ծառայությունների կարիքը չենք զգում:
Մեր ակումբի 2 ֆուտբոլիստներ այլ թիմեր են տեղափոխվել: Սակայն մենք չենք փորձի փոխարինել նրանց: ՊՍԺ-ն շատ հզոր կազմ ունի: Ես կարծում եմ, որ տրանսֆերային շուկայում աշխատանքներ ծավալելու կարիք չունենք»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերում են Անչելոտիի խոսքերը:








































