«Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գերմանական ակումբում վաստակելու է 17 մլն եվրո: Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախատեսված է 3 տարվա համար:
Այսպիսով, իսպանացի մասնագետը կդառնա ամենաբարձր վարձատրվող մարզիչը աշխարհում՝ շրջանցելով Ժոզե Մոուրինյոյին («Ռեալ», 15,3 մլն եվրո) ու Կարլո Անչելոտիին («ՊՍԺ», 13,5 մլն եվրո), հայտնում է Sport.es-ը:
Հատկանշական է նաև այն, որ Գվարդիոլան ավելի շատ է վարձատրվելու, քան «Բարսելոնա»-ի հարձակվող, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լեո Մեսսին, ով վաստակում է տարեկան 16 մլն եվրո:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ում Գվարդիոլան վաստակում էր 10 մլն եվրո:







































