Իրաքյան բանակը հատուկ օպերացիա է անցկացնում Իրաքի, Սիրիայի և Հորդանանի սահմակետում՝ ուղղված «Ալ-Քաիդայի» հենակետերի ոչնչացմանը, որոնցով իրականացվում է սիրիական տարածքից դեպի Իրաք գրոհայինների ու զենքի մուտքը: Այս մասին հայտնում է «Նահարեթ» ինտերնետ պորտալը՝ հղում անելով Բաղդադում բանակային աղբյուրներին:
Սուննիներով բնակեցված Ալ-Անբար նահանգում օպերացիայի արդյունքում ոչնչացվել են 10 ենթադրյալ գրոհայիններ, ևս 7-ը պատանդվելեն:
Ռազմական օպերացիան, որը սկսվել է չորեքշաբթի ոստիկանության և բանակի համատեղ ուժերով Ալ Անբար նահանգի Խուրան, Մակր Ալ-Զեյբ և Ալ-Հասանիա շրջաններում, շարունակվում է: Մարտում ներգրավված են իրաքյան բանակի մարտական ուղղաթիռները:









































