Թուրքիան քննարկում է «Թուրքական հոսք» գազամուղը կառուցելու Ռուսաստանի առաջարկը: Թուրքական Hurriyet թերթի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքով՝ այդ նախագիծը շատ է հետաքրքրում Թուրքիային:
Յըլդըզը նշել է, որ նախագծի գործընկերներն են Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, ինչի հետ կապված՝ տարակուսանք է առաջացնում «Թուրքական հոսքի» դեմ ուղղված ԵՄ քաղաքականությունը:
Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել իրականացնել «Հարավային հոսք» նախագիծը, այդ թվում՝ նաև ԵՄ-ի ոչկառուցողական դիրքորոշման պատճառով: Միաժամանակ, Թուրքիայի կարիքները բավարարելու համար Ռուսաստանը գազատար համակարգ կկառուցի, նշել է նա:










































