Չինաստանում տարեց տղամարդուն փրկել են 3 օր ցամաքած ջրհորում փակված մնալուց հետո: Ինչպես գրում է The Telegraph-ը, դեպքը տեղի է ունեցել Ցզյանսու նահանգում:
Տղամարդու բարեկամների խոսքով՝ վերջին անգամ 60-ամյա տղամարդուն տեսել էին դեկտեմբերի 17-ին, երբ նա տնից դուրս էր եկել մոպեդով:
Շաբաթ օրը տեղացի բնակիչներից մեկը կառուցվող տաճարի մոտ գտել էր տրանսպորտային միջոցն ու հայտնել նրա ընտանիքին:
Որոնողափրկարարական գործողության արդյունքում տղամարդուն հաջողվել էր գտնել: Այդ ամբողջ ժամանակը տղամարդն անցկացրել է 5 մետր խորությամբ 1 մետր շառավղով ցամաքած ջրհորում:









































