Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է արգելել վարկի մարման ժամանակ բարձրացնել տոկոսադրույքը

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն օրինագիծ է ներկայացրել ԱԺ-ին, ըստ որի՝ բանկերին արգելվում է սպառողական վարկերի դեպքում ընթացքում բարձրացնել տոկոսադրույքները:

Մեզ հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ վերջին օրերին հարցադրումներ են եղել, որ այս երկու օրվա խուճապի ժամանակ քաղաքացիները բանկերից ստացել են տոկոսադրույքների բարձրացման հետ կապված ծանուցումներ: «Ահա այստեղ է, որ այս նախագիծը որոշակիորեն իրավիճակ կշտկի, որովհետև այն անդրադառնում է սպառողական և հիփոթեքային վարկերի ժամանակ տոկոսադրույքների բարձրացման ընթացակարգին և նաև քաղաքացիների իրազեկմանը: Այսինքն՝ մենք լրացուցիչ ակտիվ պարտավորություն ենք դնում բանկի վրա, որ նա քաղաքացուն ծանուցի, թե ինչ տոկոսադրույքով է վարկը տալիս, և բացատրի, թե որ գործոնների դեպքում դա կարող է փոփոխվել: Որովհետև հայտնի է, որ քաղաքացիները ստորագրելուց առաջ նույնիսկ չեն էլ կարդում, թե ինչպիսի պայմանագիր են իրենց առաջարկում»:

Պատգամավորը նշեց, որ առաջարկվող օրինագծով՝ եթե սպառողական վարկերը տրամադրված են հաստատուն տոկոսադրույքներով, որևէ պարագայում հնարավոր չէ տոկոսադրույքը բարձրացնել մարման ժամկետի ընթացքում: «Հիփոթեքային վարկերի դեպքում ևս ունենք կարգավորում հաստատուն և լողացող տոկոսադրույքների դեպքում: Հաստատունի դեպքում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիփոթեքային վարկավորումը երկարաժամկետ է, այստեղ կանխատեսել շատ էլ հնարավոր չէ, ուստի ֆորսմաժորային իրավիճակում, ինչպիսին ֆինանսական շուկայում ցնցումներն են, հնարավորություն ենք տալիս քաղաքացուն ոչ թե միակողմանի ծանուցել և բարձրացնել տոկոսադրույքը, այլև կնքել լրացուցիչ պայմանավորվածություն»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ մինչ օրս վարկային պայմանագրում եղել են դրույթներ, որոնք հնարավորություն են տալիս բանկին միակողմանիորեն ծանուցելով՝ բարձրացնել տոկոսադրույքը: «Հիմա արգելք ենք դնում՝ պայմանագրով միակողմանիորեն չնախատեսել կետեր, որոնք թույլ կտան բարձրացնել տոկոսադրույքը: Այլ կերպ ասած՝ քաղաքացուն մասնակից դարձնել իր վարկի տոկոսադրույքի որոշման խնդրին, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա որոշելու:

Ես կարծում եմ՝ մի քանի օրվա ֆինանսական ցնցումները առիթ չեն, որպեսզի հատկապես սպառողական և հիփոթեքային վարկերի դեպքում, որոնք քաղաքացու սոցիալական վիճակի հետ սերտորեն առնչվում են, լրացուցիչ բեռ դրվի նրա վրա: Դա արդարացի չէ:

Բանկը նույնպես ռիսկ է կրում և պիտի իմանա, որ միշտ չէ, որ շահույթով է աշխատելու, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ իրենց հաշվարկած շահույթից շեղումներ լինեն: Մյուս կողմից, եթե ֆինանսական ցնցումները շարունակական բնույթ կրեն, բանկերն իրենք կարող են կանգնել կոլապսի առջև, իսկ նրանց կայունությունը ևս կարևոր է»,- ընդգծեց պատգամավորը:

 

Ավելին՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում