Մեծ Բրիտանիայում հասունանում է մեծ ֆինանսական սկանդալ, որի մեջ ներքաշված են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Գայ Ռիտչին, Ռոբբի Ուիլյամսը, Դևիդ Բեքհեմը, Սթիվեն Ջերարդը, Ուեյն Ռունին, Ջուլիան Լեսքոթը և ուրիշներ:
Այս բոլոր աստղերը մասնակցել են մի խարդախության, որը նպաստել է հարկերից խուսափելուն:
Սխեման շատ պարզ է, և նրանց անգիտակցորեն օգնել է բրիտանիայի կառավարությունը:
2000-ականներին Բրիտանիայի պաշտոնյաները որոշել էին հայրենական կինոն աջակցելու նպատակով ներդրողներին հարկային զիջումներ տրամադրել: Գործարարները միանգամից օգտվել են օրենքի թույլ կողմերից:
Առաջինը, ներդրողը պարտադիր բրիտանացի չպետք է լինի, և ընդհանրապես, նա կարող է անանուն լինել:
Երկրորդը, ներդրող է հանդիսացել մի քանի աստղերից բաղկացած ընկերությունը: Ամեն ներդրողի հաշվից որոշակի գումար է տրամադրվել, իսկ հարկային զիջումները ընդհանուր ընկերության հաշվին են գրանցվել, որն էլ բաժանվել է անդամների վրա: Արդյունքում ներդրողները խոշոր չափի զիջումներ են ստացել:
Բացի դրանից՝ ընկերությունը բանկերից վարկ է վերցրել և ավելացրել ֆիլմերի բյուջեին, ինչի հաշվին կրկին հարկային զեղչ է ստացել:
Այժմ խարդախության բոլոր մասնակիցներին հարկային տրիբունալ է սպասվում, որը կփորձի գանձարան վերադարձնել թաքցված գումարների գոնե մի մասը:









































