Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հինգշաբթի օրը հանդես է եկել օրենսդրական երեք նախաձեռնություններով, որոնք նա ներկայացրել է նախագահական նստավայրում հեռուստաընկերությունների համար կազմակերպված ճեպազրույցում: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Դրանցից առաջինը ենթադրում է երկրում տնտեսական հանցագործությունների ապաքրեականացում:
Երկրորդ նախագիծն անձնական կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ է: Ըստ Սաակաշվիլիի՝ ուրիշի կյանքի դրվագների տարածման համար պետք է քրեական պատասխանատվություն սահմանվի:
Երրորդ նախագիծը վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքներին ցմահ կենսաթոշակով ապահովելուն:
Սաակաշվիլին նշել է, որ այս օրինագծերը քննարկման համար փոխանցվել են Վրաստանի խորհրդարան:











































