Ո՞վ չի կարդացել Ռեդյարդ Քիփլինգի հայտնի ստեղծագործությունը Մաուգլիի՝ ջունգլիներում մեծացած տղայի մասին: Ցավոք, կան նաև երեխաներ, որոնց դաստիարակել են կենդանիները:
factroom.ru-ն ներկայացնում է ժամանակակից երեխաների, որոնք մեծացել են կենդանիների շրջապատում:
1. Տղան Ուգանդայից, որին «որդեգրել» են կապիկները

1988թ. 4-ամյա Ջոն Սեբունյան ջունգլի փախավ այն բանից հետո, երբ ականատես եղավ սարսափելի տեսարանի՝ հայրը սպանեց մորը: 1991-ին նրան գյուղացիներից մեկը տեսավ գաճաճ կանաչ կապիկների շրջապատում: Տղայի վարքագիծը չէր տարբերվում կապիկներից: Կինը պատմել էր այդ մասին գյուղացիներին, որոնք բռնեցին տղային: Ավելի ուշ խոսել սովորող տղան պատմել էր, որ կապիկներն իրեն ամեն ինչ իրեն սովորեցրել են: Ներկայումս հարմարվել է հասարակության մեջ ապրելուն:
2. Աղջիկը Չիտայից, որը մեծացել է շների շրջանում

5 տարի առաջ այս աղջկա պատմությունը ցնցեց ռուսական ու արտասահմանյան մամուլը: Չիտայում հայտնաբերվեց 5-ամյա մի աղջիկ՝ Նատաշա անունով, ոը տեղաշարժվում էր շան նման, կենդանու պես ուտում ամանից ու ոռնում՝ խոսելու փոխարեն: Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկը գրեթե ամբողջ կյանքը անցկացրել է փակ սենյակում, շների ու կատուների հետ: Աղջիկը հետագայում տեղափոխվեց վերականգնողական կենտրոն ու կարողացավ սովորել մադկային կյանքում, իսկ հայրն ու մայրը կալանավորվեցին:
3. Թռչնի վանդակի վոլգոգրադյան բանտարկյալը

Տղայի մասին հայտնի դարձավ 2008-ին: Հարազատ հայրը նրան փակի տակ էր պահում բազմաթիվ թռչուններով լցված սենյակում: Տղային հայտնաբերել էին իրավապահները ծերտով լի սենյակում: Նա կարողանում էր միայն շարժել գլուխն ու թևերը:
4. Թափառող կատուների կողմից փրկված փոքրիկ արգենտինացին

2008-ին Արգենտինայում ոստիկանությունը հայտնաբերեց 1 տարեկան անտուն երեխայի՝ վայրի կատուների շրջապատում: Երեխան նրանց շրջապատում անցկացրել էր մի քանի օր, կենդանիները հոգ էին տարել երեխային, նրան սնունդ տարել ու լիզել վրայի կեղտերը և տաքացրել:
5. «Կալուգայի մաուգլին»

2007-ին Կալուգայի մարզում բնակիչները անտառում հայտնաբերեցին մոտ 10 տարեկան տղայի, որը գայլերի ոհմակի հետ էր շրջում: Ավելի ուշ ոստիկանները նրան հայտնաբերեցին գայլերի որջում և ուղարկեցին Մոսկվայի կլինիկաներից մեկը: Սակայն կլինիկա տեղափոխվելուց հետո տղան փախավ, ու նրա հետագա ճակատագիրն անհայտ է:
6. Ռոստովի այծերի հետ մեծացած տղան

2012թ. Ռոստովի մարզում ոստիկանները տեսան, որ մայրը իր 2 տարեկան տղային պահում է այծերի հետ, ինչի հետևանքով երեխան չէր կարողանում խոսել ու նորմալ ուտել: Սաշան հյուծված էր թերսնումից: Տղային ուղարկեցին վերականգնողական կուրսի, ապա մանկատուն:
7. Սիբիրյան պահակային շան որդեգիր որդին

Ալթայի մարզում 2004-ին հայտնաբերվեց 7-ամյա տղա, որին մեծացրել էր շունը: Փոքրիկ Անդրեյին մայրը 3 ամսականում թողել էր հարբեցող հոր խնամքին: Շուտով հայրը նույնպես հեռանում է, իսկ երեխայի մասին սկսում է հոգ տանել շունը, որը կերակրել ու պահել է նրան յուրովի: Երբ իրավապահները նրան հայտնաբերել էին, տղան չէր կարողանում խոսել, շարժվում էր շան պես: Սակայն մասնագետները կարողացան նրան սովորեցնել ապրել մարդկանց շրջապատում:










































