Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ժլատ չէ և պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թանկարժեք ձեռքբերում կատարել իր թիմի համար:
«Մեծ տարբերություն կա, թե ինչպիսին եմ ես իրականում և ինչպես են մարդիկ ինձ պատկերացնում: Իրականում չեմ վախենում գումար ծախսել: Կհամոզվեք, եթե գիշերն ինձ հետ ինչ-որ տեղ գնաք:
Չեմ սիրում ծախսել գումար, որը չունեմ: Այժմ գումար ունեմ, հետևաբար որևէ խնդիր չկա: Պայքարել եմ, որ մեծ ծախսերը ակումբը վտանգավոր դրության մեջ չդնեն»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Guardian-ը:










































