Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կրկին անդրադարձել է թիմի ելույթներին:
Մասնագետը նշել է, որ թիմը տրամադրության տակ 3 շաբաթ ունի արդյունքները բարելավելու համար:
«Չէի շտապի մեզ շարքից հանել: 3 շաբաթ ունենք այս մղձավանջից դուրս գալու համար: Պետք է ինչպես հարկն է նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին: Կարող ենք և պետք է բարելավենք մեր խաղը»,- Կլոպի խոսքերը մեջբերում է The National-ը:








































