«Իրանի ազգային դրամական միավորը նվազել է 55 տոկոսով»,- ասել է պատգամավոր, մեջլիսի հետազոտական կենտրոնի տնօրեն Ահմադ Տավակոլին: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Տավակոլին նշել է, որ նվազումը տեղի է ունեցել 1 տարվա ընթացքում՝ կապված Իրանի արտաքին շուկաներում դրամական միավորի փոխարժեքի տատանման հետ:
«2011թ. նոյեմբերին դոլարն արժեր 13 200 ռիալ, ավելի ուշ հասավ 20 500 ռիալի: Այս տարի արդեն հասել է 28 հազար ռիալի»,- ասել է Տավակոլին:











































