Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ Ալ-Իսլամն առաջին անգամ ներկայացել է դատարան, հաղորդում է լիբիական «ԼԱՆԱ» գործակալությունը:
Նրա գործով դատական նիստը տեղի է ունեցել Լիբիայի արևմուտքում` Զինթանե քաղաքում:
Լիբիայի իշխանությունները Սեյֆ Ալ-Իսլամին մեղադրում են պետական անվտանգությանը վնաս հասցնելու, բանտից փախչելու փորձի և ազգային դրոշը պղծելու համար:
Դրա հետ մեկտեղ Միջազգային քրեական դատարանը Սեյֆ Ալ-Իսլամին մեղարդում է սպանությունների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:






































