Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` բրազիլացի հարձակվող Նեյմարը Պրիմերայի 16-րդ տուրում կայանալիք «Կորդոբա»-ի հետ խաղից առաջ հայտնվել է թիմի հայտացուցակում:
Նեյմարը վերականգնվել է ձախ սրունքաթաթի վնասվածքից: Վնասվածքի պատճառով նա բաց էր թողել Լա Լիգայում կայացած «Խետաֆե»-ի (0:0) և Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ուեսկա»-ի (8:1) հետ խաղերը:
Հավելենք, որ Նեյմարը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 գոլ է խփել:










































