Դոլարի աճի միտումը օտարերկրյա արտարժույթի նկատմամբ ամրապնդվում է, և դա բացասաբար է անդրադառնում ամերիկյան ընկերությունների շահույթի վրա, որոնք կենտրոնանում են օտարերկրյա շուկաների վրա՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ըստ խոշորագույն Jefferies ներդրումային բանկի տվյալների՝ամերիկյան դոլարը աճել է 6%-ով՝ ի տարբերություն այլ արտարժույթների: Այս պարագայում ամերիկյան միջին վիճակագրական ընկերության եկամուտը կազմում է 4%:
Բացասական է այն հանգամանքը, որ ամերիկյան ընկերություններն իրենց արտադրանքը վաճառում են օտարերկրյա շուկաներում տեղական արժույթով, այնուհետև այն վերածում են դոլարի՝ հաղորդում է WSJ-ը:







































