«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ դեռ չի բացահայտել իր ողջ ներուժն իսպանական գրանդում: Բացի այդ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ իր համար հաճելի է խաղալ կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի կողքին:
«Ինձ համար հեշտ է խաղալ Մեսսիի հետ, ով աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Այդպիսի խաղացողների հետ միշտ հեշտ է համագործակցել: Երբ Բրազիլիայում էի, հետևում էի նրա խաղին: Մեսսին իմ ֆուտբոլային կուռքն էր:
Տեղափոխվելով «Բարսելոնա» համոզվեցի, որ նա լավագույններից մեկն է աշխարհում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կարող եմ ավելին անել»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը: