«Մարսել»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան տպավորված է Զինեդին Զիդանի` թիմի մարզաբազա այցելությամբ: Հայտնի ֆրանսիացին, ով «Ռեալ»-ի երիատասարդական թիմի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչն է, վերապատրասում է անցել «Մարսել»-ում:
«Զիդանը ֆուտբոլի կենդանի արձան է: Նայում եմ նրան և հիանում: Զինեդինն իմ կողքին էր և ուշադիր լսում ինձ:
Նա կգերի ցանկացած մարդու: Աննկարագրելի տպավորություն ունեմ»,- Le Figaro-ն մեջբերում է Բիելսայի խոսքերը:






































