Լրագրող Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրել է.
Տեր-Պետրոսյանի ժամանակ մեղավոր էին կոմունիստները: Այնպիսի համակարգ էին թողել, որ կեսից ավելին փլուզվեց:
Քոչարյանի ժամանակ մեղավոր էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն մնացած կեսից քիչն էլ քանդեցին ՀՀՇ-ականները:
Սերժ Սարգսյանի ժամանակ մեղավոր էր Քոչարյանը: Քանդած տեղը սեփական օլիգարխներով կոռուպցիոն համակարգ աճեցրեց: Եվ հիմա ոչ մի կերպ չեն կարողանում կազմաքանդել:
Թե ով մեղավորը կլինի հաջորդ նախագահի համար, դժվար չէ կռահել, եթե իշխանության լոգիկան մնա նույնը:











































